Կանադացի գիտնականները ստամոքսի գազերից տառապող մանկահասակ երեխային օգնելու համար խնձորի հյութ են առաջարկում

00:12 • 04.05.16

Կանադացի գիտնականները նշում են, որ մրգի հյութը կօգնի մանկահասակ երեխային այլևս չլացել ստամոքսի ցավերից, գրում է mirror.co.uk-ը: 

Պարբերականի փոխանցմամբ`  նոր հետազոտությունը պարզել է, որ խնձորի հյութը՝ խառնած մի փոքր ջրով, կարող օգնել մանկահասակ երեխային ստամոքսի ցավերի դեպքում։   

Ստամոքսի ցավերից և թեթև ջրազրկում ունեցող երեխաները, ովքեր որոշ ժամանակ խմել են խնձորի հյութ՝ խառնած մի փոքր ջրով, հիվանդանոցում բուժվելու համար ավելի քիչ ժամանակ են անցկացրել քան նրանք, ովքեր ըմպել են այլ հեղուկներ: