Հիվանդությունը եկամտաբեր աշխատանքի աղբյուր. 24-ամյա չինուհին մասնագիտացել է հարուստների համար զգեստապահարան կարգի բերելու գործում
Երիտասարդ չինուհի Դենգ Մեյի անունը վերջերս հայտնվել է չինական մամուլի խորագրերում: Լրատվամիջոցների ուշադրությունը 24-ամյա աղջկա հանդեպ պայմանավորված է նրա արտասովոր, բայց եկամտաբեր աշխատանքով:
Ինչպես ներկայացնում է Oddity central-ը` Դենգը, ում մոտ «Կպչուն մտքերի» խանգարում է նկատվում, յուրօրինակ միջոց է գտել հիվանդությունից ձերբազատվելու համար: Չինուհին գլխում պտտվող կպչուն մտքերից կարողանում է հանգստանալ զգեստապահարանը կարգի բերելով:
Հենց այդ զբաղմունքն էլ նրա համար վերածվել է պրոֆեսիոնալ բիզնեսի: Դենգը օգնում է հարուստ մարդկանց կարգի բերել իրենց զգեստապահարանը:
Որպես զգեստապահարանը մաքրող և դասավորող աշխատող չինուհին աշխատում է 2014-ից ի վեր: 2015-ին նա 100 հաճախորդներ է ունեցել, որոնց մեծ մասը մշտական են դարձել:
Զգեստապահարանում յուրաքանչյուր 1 մետրը կարգի բերելու համար Դենգը 100 յուան է վերցնում հաճախորդներից:












