70-ամյա հնդկուհին լույս աշխարհ է բերել իր առաջնեկին
Հնդկաստանի բնակչուհի 70-ամյա Դալժինդեր Քաուրը լույս աշխարհ է բերել իր առաջնեկ որդուն: Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը` հնդկուհին ծննդաբերել է ապրիլի 19-ին:
Դլժինդերը և նրա 79-ամյա ամուսինը ամուսնացած են արդեն 46 տարի, սակայն երեխաներ ունենալ նրանց մոտ այդպես էլ չի հաջողվել: Երկու տարի առաջ ամուսինները որոշել են դիմել արհեստական բեղմնավորման, և երկամյա բուժումներից հետո հնդկուհուն հաջողվել է հղիանալ:
Նա լիարժեք առողջ որդի է լույս աշխարհ բերել: Տղան ծնվել է 2 կգ քաշով: Նորաթուխ ծնողները նշում են, որ անչափ երջանիկ են իրենց որդու ծնունդով և լի են նրան մեծացնելու եռանդով:










