Ամերիկուհին իր 100-ամյակի առթիվ մերկապար է ցուցադրել ընտանիքի անդամների համար (լուսանկարներ)
ԱՄՆ Վիրջինիա նահանգից Բեատրիս Ինգերլինգն իր 100-ամյակը նշելու կապակցությամբ ընտանիքի անդամներից խնդրել է մերկապարի ձող տեղադրել տանը և ցանկություն հայտնել մերկապար ցուցադրել նրանց համար, հայտնում է upi.com-ը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ կնոջ դուստրը չի մերժել մոր ցանկությունը և տան մեջ տեղադրել է մերկապարի համար նախատեսված ձողը:
Ծննդյան օրը` խնջույքից հետո, տարեց կինը պարել է ընտանիքի անդամների համար:











