Գաբալայում մեկնարկել է Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը
Ադրբեջանական Գաբալայում մեկնարկել է Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Իսմեթ Յըլմազն ու Տինատին Խիդաշելին Ադրբեջանում են երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ պաշտպանության նախարարների այցի ընթացքում ակնկալվում են ինչպես երկկողմ, այնպես էլ` եռակողմ ձևաչափով հանդիպումներ:
Նախարարներն արդեն մեկնել են Հեյդար Ալիևի անվան կոնգրես-կենտրոն՝ բանակցությունների համար:










