Սպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

12:58 • 07.10.26

Երևանում հոկտեմբերի 7-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 9-ի երեկոյան, 10-ի գիշերը սպասվում է անձրև։ Հոկտեմբերի 8-ին, 9-ի գիշերը, 10-ի ցերեկը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 7-ի ցերեկը, 9-ին կեսօրից հետո, 10-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Հոկտեմբերի 8-ին, 9-ի գիշերը, 10-ի ցերեկը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։