Evocabank-ը Armenia-UK Business Forum 2026-ի գլխավոր գործընկերն էր

16:13 • 07.10.26

Համաժողովն անցկացվում էր առաջին անգամ Հայաստանում և նպատակ ուներ զարգացնելու Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև գործարար, ներդրումային և ինստիտուցիոնալ համագործակցությունը՝ ստեղծելով նոր գործընկերությունների և համատեղ նախաձեռնությունների հնարավորություններ։

Համաժողովը մեկտեղեց երկու երկրների բիզնես և ֆինանսական ոլորտների, պետական կառույցների, կրթության ու տեխնոլոգիաների ներկայացուցիչներին։

Համաժողովի ընթացքում քննարկվեցին հետևյալ թեմաները՝

  1. Հայաստանում ներդրումային հնարավորություններ,
  2. Միացյալ Թագավորության հետ առևտրային կապերի ընդլայնում,
  3. ֆինանսական ծառայությունների և ենթակառուցվածքների զարգացում,
  4. արհեստական բանականություն ու նորարարական տեխնոլոգիաներ,
  5. կրթության և մարդկային ներուժի զարգացման հեռանկարներ։

Միջոցառման խոսնակների թվում էին՝ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը, ինչպես նաև ֆինանսական, տեխնոլոգիական և կրթական ոլորտների միջազգային ներկայացուցիչներ։ Նրանց մասնակցությունը հնարավորություն ստեղծեց քննարկելու երկկողմ համագործակցության հեռանկարները և միջազգային փորձը։

Համաժողովի բացման մշակութային երեկոն կայացավ հոկտեմբերի 5-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում, իսկ հիմնական բիզնես ծրագիրը՝ հոկտեմբերի 6-ին՝ Dvin Music Hall-ում։

Հոկտեմբերի 7-ին և 8-ին նախատեսվում են նաև հայ և բրիտանացի գործարարների ու կառույցների ներկայացուցիչների նպատակային հանդիպումներ՝ նոր կապերի և հնարավոր գործընկերությունների զարգացման համար։

Evocabank-ի՝ որպես գլխավոր գործընկերոջ մասնակցությունն արտահայտում էր բանկի ներգրավվածությունը Հայաստանում գործարար միջավայրի զարգացման և միջազգային տնտեսական կապերի ընդլայնման նախաձեռնություններում։ Նման հարթակները նպաստում են մասնագիտական փորձի փոխանակմանը և երկարաժամկետ համագործակցության նոր հնարավորությունների ձևավորմանը։