Սերենա Ուիլյամսը նվաճեց կարիերայի 70-րդ տիտղոսը
18:26 • 15.05.16
Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը հաղթել է Իտալիայի մայրաքաղաքում կայացած մրցաշարում:
Եզրափակչում ամերիկուհին հաղթել է հայրենակցուհուն՝ Մեդիսոն Քիսին 7:6 (5), 6:3 հաշվով: Հաղթանակի համար Սերենան ստացել է 493 հազար դոլար, իսկ Քիսը՝ 246 հազար:
Նշենք, որ այս տիտղոսն Ուիլյամսի համար 70-րդն է կարիերայում:
Placeholder










