Արտաշատում կասեցվել է տանձի համով ոչ ալկոհnլային գազավորված ըմպելիքի արտադրությունը

10:20 • 29.10.26

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Հասմիկ Թադևոսյան անհատ ձեռնարկատիրոջ՝ Արարատի մարզ, ք․ Արտաշատ Օգոստոսի 23-ի փողոց 70 ա հասցեում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննության ներկայացված «ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիք տանձի համով» արտադրատեսակի նմուշը «ՄԱՄՔ» ցուցանիշով չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիք տանձի համով» արտադրատեսակի արտադրությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: