Հանուն հոր և որդու. «Ես իմ տունն եմ ուզում, իմ Թալիշի ոսկի այգին»
Tert.am-ը սկսում է ՎԱՐԴուհի Սիմոնյանի «Հանուն հոր և որդու» արցախյան նոր շարքը: Մեր ընթերցողները բացառիկ հնարավորություն կստանան լսել առաջնագծի մեր զինվորների անկեղծ զրույցները, հյուրընկալվել պատերազմում զոհված հերոսների ընտանիքներում, հեղինակի հետ անցնել Ստեփանակերտից, Շուշիից մինչև Թալիշ և առանց մոնտաժի դիտել բավականաչափ խոսուն տեսանյութեր: Առաջին զրույցը Արցախի հայտնի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի յուրօրինակ ռեինկարնացիան է, ուր թալիշցի պապուտատը պատմում են 100 տարում շուրջ 5 անգամ տեղահանված իրենց գյուղի մասին: Tert.am -ի օժանդակությամբ կատարվեց թալիշցի պապի երազանքը՝ մեկ անգամ էլ գնալ տեսնել գյուղում թողած տունն ու ծաղկած այգին և հատկապես սահմանի ողջ երկայնքով տարածված իր մեղուներին, որոնք պապի դիպուկ բնորոշմամբ՝ «տուն-տուն կռիվ են արել, չեն բարիշել իրար հետ, հետո մոլորվել են ու կորցրել իրենց փեթակը՝ տան ճամփեն»:
-Ո՞րն է բաբո, մեր հայրենիք…
-Էհ, բաբոն իսկի իրա տան տեղը չգիտի, հենե Թալիշ տներս թողած երկել եմ ընկել էս քաղաքի հյուրանոցները: Ես ի՞նչ եմ անում էստեղ, առանց բաղուբոստան ի՞նչ բաբո, ես ի՞նչ եմ անում էս շենքերում: Իմ Թալիշի տունը որ տեսնես: Էհ, տուն ես ասում՝ ի՜նչ տուն, մի դրախտ. 4 սենյակ տակին, չորսը՝ գլխին, տափերը, հողը՝ ոսկի: Ջեբիցդ մի կուտ էլ ընկնի, էդ հողը դրա երեխան կբերի, կծլի, կծաղկի: Բայց դե գլխներիս էս օյինը եկավ, ինչ անենք: Գրադը որ թխեց, բոլոր լուսամուտները, տունը, լոխ կոտրատեց, փշուր-փշուր արեց: Հարևանս էն կողմից գոռաց, թե՝ թուրքի դիվերսիան մտել ա, դուրս եկեք, շուտ արեք: Դե էն ա, ով որտեղով կարողացավ փախավ էլի. մեր մարդը դբա Վարդենիս ա փախել, ես՝ Ստեփանակերտ, հարևանի ավտոյում էլ տեղ չկար, որ գոնե իրար հետ գնայինք:
-Բա գտա՞ք իրար:
-Հա ուր պիտի կորչի, ինչը որ կորելի էր արդեն կորել ա, ամբողջ կյանքիս աշխատանքը, տան ամբողջ եղած-չեղածը, ամբողջ արարմունքս ջուրը դառավ: Է՜հ, մի րոպե էլ տիտիկ չեմ արել, բաղը բաղ եմ արել, տունը՝ տուն: Էն 100 լիտր օղիս ու գինիս էլ ընդեղ ջարդուփշուր արեցին, լոխ փչացավ, հատեց, գնաց: Դե էն ա, լավ ա գոնե բարի մարդիկ պատահեցին, բերեցին վեր դրեցին էս հյուրանոցում, մեր հոգսը հենա քաշում են՝ տեղեր են տվել, հաց են տալիս, հեսա մեր մարդը կգա՝ կտեսնես շորերը, համ ինձ են թազա շորեր տվել, համ՝ իրան: Դե ինչ անեմ, ամաչում եմ, բայց դե լրիվ տկլոր թողել էինք դուրս եկել, անգամ կարգին կոշիկ չկար հագներս: Բայց դե իմ ուշքնումիտքն իմ տունն ա, վախենում եմ էս հյուրանոցի բաներն էլ փչացնենք սևերես դառնանք. սաղ կոճակ ա, լիֆտ ա, ես ինչ գիդամ՝ լրիվ գիտություն ա, մի բանի էլ ձեռ տաս՝ փչանա, դե արի:
-Բաբո ջան, դե լավ, կյանքը միանգամյա բան ա ու շատ էլ երկար մի բան չի, մի քիչ էլ էս հյուրանոցի մեծահարուստների կյանքը դու վայելի, ամբողջ կյանքդ տանջվել ես: Տես էս հյուրանոցում ինչ կյանք են է անում մեծահարուստները, անգամ իրենց շորերը չեն լվանում, ամեն ինչ պատրաստ վայելում են: Դու էլ մի քիչ վայելի, մինչև Թալիշի հարցը լուծվի, տուն գնաք:
-Բայց կլուծվի չէ՞, էլի կգնանք մեր տունը, մեր բաղը: Ախր էս հյուրանոցի կյանքը ես չեմ սիրում: Վեր են կենում էս կողմ էն կողմ վազ տալիս, ամբողջ օրը նստում ուտում, խմում: Բա ինչ եմ ես էսօր աշխատել, որ նստեմ ուտեմ, խմեմ: Ամաչում էլ եմ մի կտոր հացից, ոչ մեկին էլ չեմ ճանաչում, թե մի բերան զրույց անեմ, սա ինձ համար բերդ ա: Էն ա լույսը չբացված փախչում եմ դուրս, մեր մարդին էլ եմ ասում՝ դուրս արի, ձեռդ ամեն ինչին մի տար, ինչ ֆինդուֆլուշկա բաներ ասես, կան էդ սենյակում, ինչ գործ ունես: Հենա մենակ էն զուգարանից եմ գլուխ հանում, ջուր դու ջուր, գետի նման ֆշշում ա: Էն լողանալու տեղն ա մենակ մի կուստի տեղ, կարում չես, թե մի ձեռքերդ ուժեղ վեր բարձրացնես, մի մարդավարի ջանիցդ կեղտը հանես, լիֆտի նման մի բան ա էլի, քաղաքացու բաղնիք: Էհ, աչքերս վեր ա դառնում, բա դա թողելի տուն էր, որ մենք բրախեցինք, եկանք: Էն մեղուները հիմա ինչ դառան, էն տուննուդուռը, էն հասկերը, գլուխները լիքը, լիքը…հենա, գալիս ա մեր մարդը, վարչապետի մոտ էր գնացել, տեսնենք ինչ պատասխան ա բերել:
-Բարև Ձեզ, հայրիկ ջան, վարչապետին տեսա՞ք, խոսեցի՞ք:
Պապի- Հա, հա, ապրեն, հենա մի թուղթ են տվել, որ մի ավտո բռնենք, գնանք տան վեշերն ածենք մեջը: Բայց դե սիրտս չի տալիս է, թե էդ տնից մի բան էլ ա հանեմ: Էդ որ հանեցինք, ասա էդ տունն էլ քոնը չի էլի, հանձնեցիր պրծար: Որ իմանաս ինչ դժվարությամբ, ինչ տանջանքով եմ էդ տունը կառուցել: Որ պատերազմից հետո 94 թվին եկանք, Թալիշը լրիվ գետնին հավասար էր, լրիվ ավերակ: Թուրքը մի տուն էլ չէր թողել: Կպանք է, ոնց կպանք, սարքեցինք ու սարքեցինք: Դե հիմա մեր սարքածը նորից թուրքը փուլ ածեց մեր գլխին: Մի կիլոմետր, ընդամենը մի կիլոմետր մեր դիրքերը որ առաջ տան, ես հեն եմ իմ տանը, առաջինը ես կգնամ, սա /կնոջն է ցույց տալիս/ ուզում ա գա, ուզում ա չգա, ես կգնամ:
Տատի- Պահ, տես ինչ ա է խոսում, ես քեզանից առաջ կգնամ. տղամարդն ինչ գիտի կնկա հալը, էն կանաչին , չիրը հեն էր սաղ փռած, էն սխտորը գոնե քաղեինք, հիմա սաղ չորացել ա:
Պապի- Տասը ասեցի էն աղջկա վեշը տար, տար: Էդ էր էլի, սպասեցիր, թուրքը եկավ տան միջին կտոր-կտոր արեց: /Հուզվում է/
-Պապի ջան, սպասի, մի հուզվի…
Տատի- Սպասի, մի խոսա, քրոջ մասին ա ասում, բա հենց իրա թալիշեցի քրոջ տուն էին մտել թուրքերը, մարմինը փրթել, ականջները կտրել, չե՞ք իմացել:
-Վայ, Խալափյանների ընտանի՞քը:
Տատի- Հա-հա, տղան, հարսը, ինքը, բոլորին կոտորեցին: Ինքը գնացել, տեսել ա, արյուն, արյուն, ասում ա՝ սաղ տունը արյան մեջ կոլոլված:
-Հայրիկ ջան, ցավակցում եմ, սիրելիս…
Պապի- Էհ, ինչ ասեմ, ինչ, տղան մինչև վեց երեխին տարել ա, եկել, թե հիմա էլ ծնողներին տանի, տեսել ա թուրքերը հեն են տան մեջին խոսում: Բա ես իմ տունը ոնց բաց տամ, տղիս գերեզմանը…թուրքի բերանից մենք ուր փախչենք, ինչքան փախչենք: Վեր եմ կացել Մատաղիսից ոտով հասել Թալիշ, ասի մի գերեզմանը նայեմ, հո վնաս չի եկել: Տեսնեմ, մի ասկոլկա առաջից ա խփել, մինը քամակից, բայց քարին, փառք Աստծո, վնաս չի եկել: Բոլորի քարերը հերթով նայեցի, վնաս չի եկել, գոնե էդ հարցում Աստված մի քիչ խնայել ա մեզ: Բայց ինչ օգուտ, որ էդ գերեզմանները թողել, եկել նստոտել ենք ստեղ:
Տատի- Հա, ես էլ եմ էդ ասում, խոտը որ խոտ ա, էլի իրա հողը, իրա դաշտն ա ուզում, անգամ անասունն ա սա հասկանում, մարդը ոնց կարա չհասկանա: Հավատում ես, թե չէ, ես ինչ Թալիշից դուրս եմ եկել, մի օր էլ չեմ քնել, աչքս չի փակվում, ի՞նչ անեմ: Ասա արցունքով լցված ո՞ր աչքն ա փակվում, որ քոնը փակվի:
-Բայց մի բան գլուխս չի մտնում, թե թուրքը ո՞նց ա եկել, մտել գյուղ…
-Դե ինչ ասեմ, մենք երկու տելեվիզր ունենք, մինը տակին ա խոսում, մինը՝ գլխին: Էն թուրքերեն խոսողը ամբողջ օրը հարայ ա տվել, թե թուրքը Թալիշը վերցրել ա, հաղթանակը մենք տարել ենք, էն վերևինն էլ՝ հայերենը, ասում ա, էս պատերազմում հաղթանակը մենք ենք տարել: Ես ինչ իմանամ: Ես էն տակինով լսել եմ, որ Իլհամն ասել ա, թե Ղարաբաղում մի հայ էլ չեմ թողնելու, ամբողջ Ղարաբաղը Ադրբեջանը վերցնելու ա:
-Նրա հերն էլ էր ամբողջ օրը մեծ-մեծ խոսում, բա ինչո՞ւ չկարողացավ վերցնել: Թալիշի հարցն էլ մերոնք կլուծեն, էսպես չեն թողնի…
Պապի- Բա, ես էլ եմ էդ ասում, ես հենց հիմա էլ ասում եմ՝ եկեք գնանք մտնենք տները, որ զինվորները ավելի լավ պաշտպանեն դիրքերը, թիկունքը ամուր պահենք:
Տատի- Քյալլադ քոր ա գալիս քո, գնաս ի՞նչ անես, էն ա Թալիշի քամակը լրիվ բաց, տկլոր: Մինչև մերոնք էն կորցրած դիրքերը հետ չբերեն, ընդեղ մի ծիտ էլ չի կարա ապրի:
Պապի- Մի կիլոմետր է, մի կիլոմետր, մի ձորակ ա ընդամենը, հարձակվեն վերցնեն, գոնե ես՝ հեչ, գնամ էն մեղուներին տեր կանգնեմ, ախր ափսոս էն է, կփչանան: Ես ինչ անեմ, հը, էդ մեծամեծերը ինչ են ասում, դու կիմանաս:
-Հայրիկ ջան, ամենակարևորը բոլորս էլ գիտենք արդեն, որ եթե էս պատերազմը մենք չվերջացնենք, պատերազմը մեզ կվերջացնի: Երևում ա, որ էս պատերազմը հրահրողները չեն էլ ուզում սա ավարտեն, որովհետև էս պատերազմից շահած է դուրս գալիս միայն նա, ով չի էլ մասնակցում էս պատերազմին…
Պապի- Հա, ճիշտ ես ասում, մի հիմարն էլ Ադրբեջանն ա, գլուխը կոխել ա մեջը, չի էլ ուզում հանի: Ասա դու չգիտե՞ս, որ մենք քեզ մեր գերեզմանները չենք տալու, ուզում ա աշխարհի ռումբերն էլ բերես ստեղ թափես: Հող եմ ասում է, ծիծաղում ա է երեսիդ, որ խաղողը, նուռը, կարալյոկը, դուրս ա գալիս չէ, ափսոսում ես թե դանակ մոտեցնես, էդ հողը բաց տալի չէ, բաց տալը նամարդություն ա: Բա էս արև օրը մենք գանք ստեղ պարապ-սարապ նստե՞նք, բա սա նամարդություն չի՞: Ասա՝ այ աննամուս, էն պատերազմին իսկի դու մի լյոտչիկ էլ չես ունեցել, խելքդ չի հերիքել, որ քշես, ով մեյդան էլ գալիս՝ այլազգի:
-Բա զենքը հենց դրա համար չի ստեղծվե՞լ, որ հիմարին ու խելոքին, ուժեղին ու թույլին հավասարեցնի:
Պապի- Չէ, թուրքն իրա խելքով չի ժաժ գալիս, իրան դասատուներ ունի: Դրա համար էլ էս պատերազմը վերջ չունի: Ես 91-ից կռվել եմ, գեներալ Իվանյանը եկավ տեսավ ինձ պոստերում, մեջքից թփթփացրեց ու ասեց՝ դու որ էս տարիքում պոստ ես բարձրացել, մենք հաղթանակից բացի ուրիշ ճանապարհ չունենք: Էհ, ինչ անեմ, ախր մենք հաղթանակը տարել էինք, է, տարել, մեր Թալիշն ամենավերջինն ազատագրեցինք: Էն ա, թուրքը աղվեսի նման տապ կացավ, էլի եկավ էս նույն օյինը դրեց մեր գլխներին:
Տատի- Հող ա ուզում, եթե անգամ քո հայ հարևանդ ասի մի քիչ հողդ էս կողմ տուր, ես կասեմ՝ չէ, իմ բարիքից քեզ կտամ, բայց հողը չեմ տա. կարա՞ս էդքան զոհված ջահելներ բերես առաջիս կանգնացնես, չես կարա: Բա նրանց արյունը ես ոնց քեզ տամ՝ ասեմ գնա, էդ հանգստարանի ջահելները գիշերը վեր կենան բոլորիս խեղդեն:
Պապի- Դե սպասի, մի հարց էլ ես եմ քեզ տալիս:
-Ասա, հայրիկ ջան:
Պապի- Հարց չի է՜, խնդրանք ա, շատ մեծ խնդրանք. ինձ կօգնե՞ս գնամ մի հատ տունս տեսնեմ, սիրտս ձգում ա է, ձգում, էն բաղուբոստանը հիմա սաղ չորացել ա, գոնե մեղուներին մի հատ նայեմ ու հետ գամ: Դե հիմա խոսքը քոնն ա, ասա…
Տատի- Այ մարդ, էս աղջկանը խի ես ուզում տանես թուրքի ռեխը գցես, տեղդ նստի տեսնենք ինչ ա դառնում, հենա տելեվիզրով հաղորդել են, որ մեր ուղղությունն էլի կրակի տակ ա, գործ չունեք: Բալա ջան, մի լսի իրան, դեպքը մի անգամ ա լինում…
Պապի- Էն ա մի սհաթ մտնելու ենք դուրս գանք,էդ էլ չեղավ էն ջանավար տղեն, որ ասի՝ կտանես Թալիշ, ասեց՝ ժամանակ չունեմ: Էն մեր գյուղացու պատմությունն ա իսկականից՝ որ ասել ա, լավ ա, որ դու ժամանակ չունես, բա որ ես ավտո չունեմ՝ ինչ անեմ:
-Ախր թարսի պես ես էլ էս պահին ավտո ունեմ, բայց արի երկուսով մեր վարորդին խնդրենք, թե կտանի, գնանք:
-Դե էն ա համարյա հա ասեցիր էլի:
-Համարյա չի, հաստատ ա, վեր կաց, գնացինք:
Պապի- Հա՞, ճիշտ ես ասո՞ւմ, շուլուխ չես անո՞ւմ: Թե վախենում ես, այգին էլ չենք մտնի, մենակ տունը տեսնենք ու շուտ հետ դառնանք… բայց դե ասա հասնես տուն, կկարաս բաղը չմտնես, էն մեղուներին մի հատ չնայես…
Դեպի Թալիշ
-Բայց կարո՞ղ ա տատը մեզնից նեղանա, որ իրեն էլ չբերեցինք հետներս:
-Չէ, չէ, նա եկող չէր, վախկոտ ա…Հլա նայի է, մի նայի ինչ սիրունացել ա էս աշխարհքս, խոտը բոյիցս ա: Հիմա որ Թալիշը տեսնես, ասելու ես ինձ ստեղ թող ես ապրեմ, չես ուզելու հետ գաս: 1992 թվականի հունիսի 16-ին թուրքը Թալիշը վառել ա, իսկ երկու տարի հետո ապրիլի 14-ին Թալիշն ազատագրվեց: Ինչքան ուրախացանք է, աշխարհով մեկ եղանք: Երանի էդ օրը…մեր ջահել զինվորները, նայի, վերև նայի, ավտոյի մեջ են: Ուժեղ, լավ տղերք, որ սրանց տեսնում եմ է, քիչ ա մնում սիրտս ուրախությունից երկու կես դառնա, լավը, լավը…սրանք բա կթողնե՞ն Թալիշի էն ուժեղ դիրքերը մնա թուրքի ձեռքին. չեն թողնի, չէ: Քիչ մնաց, քեզ մատաղ, հեսա հասնում ենք:
-Պապի, բայց մինչև էս պատերազմը ձեր կյանքը, ապրուստը ոնց էր, կարողանո՞ւմ էիք մարդավարի ապրել:
-Հա, հա, քեզ մատաղ, շատ լավ, ապրի պետությունը՝ օգնել ա տները սարքել ենք, հետո տանը մի կով ա տվել, շնչին մի ոչխար, բոստանը վարի, ապրի, քեզ ո՞վ ա բան ասում: Հիմիկվա կյանքը սովետից էլ լավն ա եղել: Բայց տես, թե ինչ օյին են դրել մեր կլուբի գլխին, հարսանիքի, թաղման ճաշը ստեղ էինք տալիս, մի նայի է, պահ-պահ-պահ….Արդեն կարգին ապրում էինք, բայց դե էս գազանները էլի վրա եկան էլի. թուրքը մեր ապրելը չի ուզում, չէ, նա հենց տեսնում ա հայը մի քիչ աչքը բացեց, վրա ա գալիս, իրա թուրքությունը անում: Պարտվել էր է, մոզի էր դառել, տեսար նորից ոնց վրա եկավ…էս ա, հա, բան չմնաց, երկու ձոր ա, անցնում ես, արդեն Թալիշի սարը դեմդ ա դուրս գալիս: Գյուլիստանի մելիքները Թալիշում են է ապրել, Թարինջ իշխանը եկել ա մատը դրել էս հողի վրա, ասել՝ վերջ, կա էս ա, չկա՝ էս ա: Այ մարդ, գիշեր էր է, մեզ համար պառկած էինք, ես իսկի աչքս չէի կպցրել, որ մի հատ ուժեղ թխեց, հետո ասեցինք, դե լավ հեսա կխաղաղվեն, մեկ էլ իրար հետևից՝ դրըմփ-դրմփոցը վեր կալավ…
Տանը
-Բա սա իմ լիքը, բոլ տո՞ւնն ա, արի մի տես ինչ են արել, վայ, ես քոռ լինեի, էս բանը չտեսնեի, էլ ստեղ տուն չկա, տուն չկա, սա իսկի գոմ էլ չի, որ անասունը մեջն ածես: Բա քար-քար, ծեղ-ծեղ բերել եմ, սարքել, ամեն բան կարգին, սարքին, ես քոռ մնամ, քոռ…/հուզվում է. Վ.Ս,/
-Պապի, սպասի, մի հուզվի, էլի կսարքեք, մի մտածի, երեկ վարչապետը հայտարարեց, որ բոլորի վնասները փոխհատուցելու են, գումար են հատկացնելու, որ վերանորոգեք:
-…
-Պապի, արի գնանք էն սիրուն այգիդ ինձ ցույց տուր, ուր են մեղուներդ, դե վեր կաց գնանք, ասում էիր փեթակներ ունեմ սիրուն-սիրուն:
-Մի քիչ ստեղ նստենք, նոր գնանք, մի վախեցի, էս ժամերին թուրքը ռիսկ չի անի կրակի:
-Հա, մի քիչ նստենք. տես, նկուղից բանից ինչ կա վերցնելու, հազիվ մեքենայով եկել ենք, մի երկու բան տար հետդ:
-Չէ, չեմ էլ ուզում մի բան հանեմ, մտածում եմ, որ հետ ենք գալու ստեղ ապրենք…
-Հա, ես էլ եմ էդպես մտածում, որ գալու եք, էս քանի օրվա համար ասեցի, կարող ա մի քանի շոր-մոր տանես հետդ, չէ՞:
-Չէ:
-…
-Դե արի, հիմի գնանք մի հատ էլ մեղուներին տեսնենք, հետո էլի կբարձրանանք տուն:
-Վայ, էս ինչ սիրուն այգի ունես՝ իսկական դրախտ, ծայրը չի երևում:
-Էս դեռ մի բաղս ա, վերևում էլ մեկն ունեմ, լեզուդ ինչ բռնի կքաղես դուրս կգաս իմ բոստանից…արի մի հատ էստեղ, բա էս ծառերը, էս հողը բրախելի հող ա՞: Ասում եմ ծնկներդ մի թակի, բա էս ամբողջը քրտինք ա է, այգին երեխի պես բան ա, փոքր հասակից խնամում ես, մեծացնում, ինչ ասեմ…էս էլ մեղուները, հեն է, կանչում են, կանչում եք, որ ինձ ի՞նչ ասեք, մի անտուն անտերը ես եմ, մեկը՝ դուք: Տես, ոնց են փեթակից դուրս թափվել…
-Ամա՜ն, էս ինչ մեղուների պատերազմ ա…
-Հենա իրար հետ չեն բարիշել, կռվել են ու էսպես դուրս թափվել:
-Պապի, բա չգնա՞նք, ուշ ա:
-Ո՞ւր գնանք:
-Դե ոնց թե ուր, Ստեփանակերտ:
-Ինձ թող ստեղ, դու գնա…
-Վայ, պապի, էդպես չեղավ:
-Եղավ, եղավ, դուք գնացեք:
-Պապի, դու ինձնից լավ գիտես, որ էստեղ անվտանգ չի, գյուղը կրակի տակ է…
-Թող ստեղ մեռնեմ. ստեղից չեմ ուզում գնամ:
-Բա տղամարդու խոսք տվեցիր՝ ասիր մտնենք, շուտ դուրս գանք:
-Հա ես տղամարդու իմ խոսքը տափը չեմ գցի, բայց դու էլ ասեցիր, որ այգուց հետո մի հատ էլի տուն կբարձրանանք, չէ՞…դե արի բարձրանանք, նոր գնանք:
ՎԱՐԴուհի Սիմոնյան
Ստեփանակերտ-Թալիշ
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Իրադարձային 10:36 • 21/11 Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը. որոշումը նախատեսում է զորակոչել նաև այն կանանց, ովքեր կամավոր հիմունքներով ցանկություն են հայտնել ծառայելու Որոշումը նախատեսում է զորակոչել նաև այն կանանց, ովքեր կամավոր հիմունքներով ցանկություն են հայտնել անցնելու շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն, ինչպես նաև օրենքով սահմանված հատուկ կարգավիճակ ունեցող արական սեռի քաղաքացիներին։
-
Ժամանց 10:43 • 21/11 6,2 մլն դոլար. Sotheby's-ի աճուրդում վաճառվել է կպչուն ժապավենով պատին ամրացված բանանը Այն աստղաբաշխական գնով ձեռք է բերել կրիպտոմիլիոնատեր Ջասթին Սանը, որը պատրաստվում է ուտել թանկարժեք բանանը: Ի սկզբանե կանխատեսվել էր, որ ինստալյացիան կվաճառվի 1-1,5 մլն դոլար, սակայն ի վերջո այն վաճառվել է 6,240,000 մլն-ով:
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 11:51 • 15/11 911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով Այս բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին:
-
Քաղաքականություն 12:12 • 15/11 Ո՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե հա, բաներ ասեց, գնաց
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
Տնտեսություն
-
15:17 • 21.11.24 98,000 դոլար. բիթքոինի արժեքը շարունակում է ռեկորդներ գրանցել
-
12:49 • 21.11.24 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
08:22 • 22.11.24 Հայտնի է Լա լիգայի՝ նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը
-
21:56 • 21.11.24 Մեսսին կմասնակցի «Բարսելոնայի» 125-ամյակին նվիրված տոնակատարությանը
Իրադարձային
-
08:34 • 22.11.24 Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած
-
08:27 • 22.11.24 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է
Մամուլի տեսություն
-
08:13 • 22.11.24 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
-
08:09 • 22.11.24 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
Իրավունք
-
17:23 • 21.11.24 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսով. ՔԿ
Ժամանց
-
21:46 • 20.11.24 Դուբայում ռեկորդային քաշով ոսկե ձուլակտոր են պատրաստել
-
22:58 • 19.11.24 Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր նոր «ընկերոջը»