Լոնդոնում մեկնարկում է ծաղիկների ամենամյա փառատոնը (լուսանկարներ)

00:11 • 24.05.16

Լոնդոնի Չելսի թաղամասում սկսվում է ծաղիկների ամենամյա շոու-փառատոնը, որին նախապես պատրաստվում են այգեպաններ` ողջ աշխարհից: 1912-ից ի վեր ամեն տարի անցկացվող փառատոնին մասնակցելը մեծ պատիվ է յուրաքանչյուր լանդշաֆտային դիզայների կամ ծաղկավաճառի համար: 

Փառատոնի կազմակերպիչներն ակնկալում են, որ այս տարի այն առնվազն  161 000 այցելու կունենա, ովքեր հնարավորություն կունենան տեսնել նրբաճաշակ ծաղկային կոմպոզիցիաներ, կակտուսների հավաքածուներ, իրիսներ և խոլորձներ, ծաղկային քանդակներ:

Այս տարի փառատոնի բացմանը ներկա կլինեն շոուբիզնեսի ներկայացուցիչներ և այլ հատնի անձինք, որոնց թվում են Դեմի Մուրը, Թվիգին, Ջուդի Դենչը, Ռուպերտ Մերդոկը: Իսկ փառատոնի բացման  կարևորագույն իրադարձությունը արքայական ընտանիքի ժամանումն է: Ծաղկային փառատոնից ֆոտոշարք է ներկայացնում Gazeta.ru-ն: