Բրիտանուհին 24 ժամ շարունակ վարել է հազարավոր մեղուներով պատված մեքենան

22:45 • 24.05.16
Բրիտանուհին 24 ժամ շարունակ վարել է հազարավոր մեղուներով պատված մեքենան

Ուելսի բնակչուհին 24 ժամ վարել է հազարավոր մեղուներով պատված մեքենան. ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը` ավելի քան 20 000 միջատներ պատել էին  65-ամյա Քերոլ Հովարթի Mitsubishi Outlander մակնիշի մեքենայի հետևի ապակին։ 

Բրիտանուհուն օգնության են հասել մեղվապահների թիմն ու ազգային պարկի աշխատակիցներ և մեղուներին տեղափոխել են ստվարաթղթե արկղի մեջ: Միջադեպը տեղի է ունեցել կիրակի, երբ կինը մեքենան կայանել էր ավանի կենտրոնում` գնումներ կատարելու համար:

Ինչպես նշվում է` տարվա այս ժամանակաշրջանում մեղուները սովորություն ունեն խմբվելու մի վայրում: