Էլիզաբեթ II թագուհու հարսանեկան և թագադրման զգեստները կցուցադրվեն Լոնդոնում

00:09 • 28.05.16

Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ II  թագուհու  հարսանեկան և թագադրման զգեստները ցուցադրության կհանվեն Լոնդոնի Բուքինգհեմյան պալատում: Այս մասին տեղեկացնում է Daily Express-ը:

 

Երկու զգեստների հեղինակն է հանրահայտ կուտյուրե, սըր Նորման Հարթնելը: Զգեստները ցուցադրվում են «Մոդելավորելով թագավորությունը. ոճի 90 տարին` թագուհու զգեստապահարանից» խորագրով  ցուցադրության շրջանակներում: Ցուցադրությունը բաց կլինի հունիսի 23-ից մինչև հոկտեմբերի 2-ը:


Նշվում է, որ սա մեկն է այն երեք ցուցադրություններից, որոնք նվիրված են Էլիզաբեթ Երկրորդ թագուհու ոճին: Ցուցադրություններն անցկացվելու են 2016-ին: