Թուրքիայում Airbus A300  օդանավ են խորտակել զբոսաշրջիկներին գրավելու համար (լուսանկարներ)

23:50 • 05.06.16

Թուրքիայի հարավարևմտյան  Քուշադասի  առողջարանային քաղաքի ափերին` Էգեյան ծովի ջրերում, Airbus A300  օդանավ են խորտակել: 

Ինչպես գրում է Daily Sabah թուրքական պարբերականը` Թուրքիայի իշխանությունները նման քայլ են կատարել զբոսաշրջիկներին գրավելու համար: Խորտակված ինքնաթիռը ամենամեծն է բոլորից, որոնք օգտագործվելու են Թուրքիայում արհեստական խութեր ստեղծելու համար:  

Ինչպես քաղաքային իշխանություններն են մեկնաբանել` այս նախագծի նպատակն է Քուշադասիի մոտակայքում ստորջրյա աշխարհի զանազանությունն ընդլայնելն է և դայվինգի զարգացումը այդ շրջանում: Իշխանություններն ակնկալում են, որ դա տարեկան հավելյալ 250 000 զբոսաշրջիկների կներգրավի: 

Շահագործումից հանված օդանավը` 54 մետր երկարությամբ և 44 մետր թևերի բացվածքով, քաղաքի գանձարանին 91 000 դոլար է արժեցել: