Հնդիկ տղամարդը ֆիկուսի տերևների վրա արվեստի գործեր է ստեղծում (լուսանկարներ)

12:45 • 14.06.16

Հնդիկ Սանդեշ Ռանգնեկարը տաղանդավոր նկարիչ է, ով ստեղծագործելու համար ընտրել է ինքնատիպ միջոց: Նա գեղեցիկ պատկերներ է նկարում կամ շատ հաճախ վերարտադրում հայտնի կտավները սովորական ֆիկուսի չորացած տերևների վրա:

 

Ինչպես նշում է boredpanda.com կայքը, տերևներից յուրաքանչյուրը չորացնելու համար պահանջվում է 30-45 օր, իսկ նկարելու գործընթացը տևում է 1 օր:

 

Վարպետը պատմել է, որ ստեղծագործելու այս ձևը սովորել է իր հորից, ով մեծ հռչակ էր վայելում հայրենիքում: Սանդեշը նաև նշել է, որ երբևէ արված իր ամենաբարդ աշխատանքը Լեոնարդո դա Վինչիի հանրահայտ գլուխգործոցի` Մոնա Լիզայի դիմանկարի ու հատկապես նրա առեղծվածային ժպիտի կրկնօրինակումն է եղել:

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հնդիկ տղամարդը ֆիկուսի տերևների վրա արվեստի գործեր է ստեղծում (լուսանկարներ)