«Ստորջրյա արվեստ». գերիրական կտավներ` ամերիկացի նկարչուհուց (լուսանկարներ)

13:06 • 21.06.16

Վերջին տարիներին նկարչության մեջ ամենատարածված ուղղություններից է դարձել գերիրական ոճը, որի լավագույն վարպետներից է Նյու Յորքում բնակվող և ստեղծագործող Ռեյշա Պերլմաթերը: Երիտասարդ կինն իր տպավորիչ աշխատանքների լուսանկարները հրապարակում է Instagram-ում, որտեղ իր արվեստի երկրպագուների մեծ բանակ ունի:



«Նկարչությունը միշտ էլ իմ տարերքն է եղել: Ստորջրյա կտավների շարքն առանձնահատուկ նշանակություն ունի ինձ համար: Ես ջրի հետ կապված այնքան լավ հիշողություններ ունեմ»,-ասել է նկարչուհին, ով   նախընտրում է ստեղծագործել ջրային թեմայով:


Ստորև boredpanda.com կայքը գեղեցիկ ֆոտոշարքով ներկայացնում է Պերլմաթերի աշխատանքները, որոնք այնքան վարպետորեն են արված, որ առաջին հայացքից լուսանկարներ են թվում:

 









«Ստորջրյա արվեստ». գերիրական կտավներ` ամերիկացի նկարչուհուց (լուսանկարներ)