Ջեյ Զիի ու Բեյոնսեի նոր ռոմանտիկ ֆոտոշարքը հերքել է զույգի մոտ ներընտանեկան ճգնաժամի մասին լուրերը (լուսանկարներ)

12:20 • 22.06.16

Երգչուհի Բեյոնսեն ու ռեփեր Ջեյ Զին ռոմանտիկ հանգիստ են անցկացրել Հավայան կղզիներում, որոնց դրախտային գեղեցկությամբ լողափերից մեկում ի ցույց են դրել իրենց երջանիկ ընտանեկան կյանքը:



Ինչպես նշում է Tatler-ը, ռոմանտիկ ֆոտոշարքի հրապարակումից հետո զույգի մոտ առկա ներընտանեկան ճգնաժամի մասին շրջանառվող լուրերն ի չիք են դարձել: Մեկը մյուսից գեղեցիկ լուսանկարներում անզեն աչքով երևում է, որ ամուսիններն իրար մեծ սիրով ու ռոմանտիզմով են վերաբերվում:


Ինչ վերաբերում է Բեյոնսեին, ապա գանգրահեր գեղեցկուհին պարծեցել է ախորժելի մարմնաձևերով ու նորաձևության վերջին ճիչին համապատասխանող լողազգեստով: