Ռիհաննան բեմի վրա լաց է եղել (տեսանյութ)
Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կայացել է ANTI World Tour համերգային շրջագայության շրջանակներում նախատեսված Ռիհաննայի համերգը։ Aviva մարզահամերգային համալիրում կայացած համերգը 30 րոպե ուշացմամբ է սկսվել, սակայն հետո, երբ շոուն իր գագաթնակետին է հասել, անսպասելին է տեղի ունեցել։ Աստղը սկսել է լաց լինել Love the Way You Lie երգի կատարման ժամանակ։
Ոչինչ հայտնի չէ, թե ինչ է տեղի ունեցել։ Սոցիալական ցանցերում բազում հարցեր են հայտնվել, թե ինչն է ստիպել Ռիհաննային արտասվել։ Հենց երգչուհին ոչ մի կերպ չի մեկնաբանել տեղի ունեցածը։ Երգի ավարտին երգչուհին շնորհակալություն է հայտնել բոլոր ներկաներին։ Երկրպագուները ենթադրում են, որ երգչուհին հուզվել է, երբ լսել է, թե ինչպես են հազարավոր մարդիկ կատարում իր երգը։










