Աստված օրհնի ձեր ապագան, և խաղաղությունը տիրի Ղարաբաղում. Հռոմի պապ

17:33 • 25.06.16

 

 20.45

 

Հանրապետության հրապարակում Հռոմի Ֆրանցսիկոս պապի ու Գարեգին Բ-ի ուղերձից ու աղոթքից հետո Սիրայից, Իրաքից, Լիբանանից, Քուվեյթից, Հորդանանից, Իրանից եկած պատանիները իրենց երկրներից բերած 12 սափորներով հող և ջուր լցրեցին Նոյան Տապանի խորհրդանշանակ մանրակերտի մեջ, որը Հռոմի Պապի ու Գարեգին Բ-ի օրհնությունից հետո տեղափոխվելու է Վատիկան:

Հանդիսավոր արարաղության վերջում Հռոմի Ֆրանցիսկոս պապը մոտեցավ հրապարակում ներկա մեկ տասնյակից ավելի հաշմանդամներին ու մեկ առ մեկ ողջագուրվեց նրանց ու օրհնեց նրանց:

Այնուհետև Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Գարեգին Բ-ի ու Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ հեռացավ հրապարակից, որտեղ շարունակվելու է դասական երաժշտության երեկոն:

Այժմ հնչում են հատվածներ Իտալացի կոմպոզիտոր Ջուզեպե Վերդիի Նաբուկո, Աիդա և Ճակատագրի ուժը օպերաներից:

 

20.20


ԳարեգինԲ–ից հետո ելույթ ունեցավ Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով իր ուղերձում մաղթեց, որ «խաղաղությունն ու Աստծո օրհնությունը լինի հայ ժողովրդի վրա:


«Ես վաղուց է ի փափագում այցելել ձեր երկիրը, ձեր աշխարհը, որն առաջինն ընդունեց քրիստոնեական հավատը: Ինձ համար առանձնաշնորհություն է գտնվել այս բարձունքների վրա, որտեղ Արարատ լեռան հայացքի ներքո նույնիսկ լռությունը մեզ խոսուն է թվում: Խաչքարերը մեզ պատմում են անկրկնելի մի պատմություն` ամրակուռ հավատով ու սոսկալի տառապանքներով` հյուսված: Մի պատմություն` հարուստ Ավետարանի սքանչելի վկաներով, որոնք ժառանգներն եք դուք: Գալիս եմ Հռոմից ուխտավոր` ձեր հետ հանդիպելու և սրտի խորքից բխող իմ զգացումն արտահայտելու: Այն ձեր եղբոր սերն է: Եղբայրական գրկախառնումն է ողջ կաթոլիկ եկեղեցու, որ ձեզ սիրում է ու ձեր կողքին է»:


Հռոմի պապը հիշատակեց, որ նախորդ տարիներին երկու եկեղեցիների մինչև միշտ հարգալից ու հույժ հիշարժան այցերը ավելացել են:  Սրբազան հովվապետը նշեց, որ այս հանդիպումը գաղափարների փոխանակում չէ, ընծաների փոխանակում է:  «Հնձենք այն, ինչ հոգին է մեր մեջ ցանել` որպես յուրաքանչյուր նվեր»,-ասաց նա:

Ֆրանցիսկոս պապը հավելեց, որ այդ ճանապարհին կուղեկցեն այն նահատակները, որոնք արյամբ կնքեցին հասարակաց հավատն ի Քրիստոս: «Նրանք մեր աստղերն են, որ փայլում են երկնքում և նշում են ճանապարհը, որ մեզ մնում է կտրել այդ աշխարհում դեպի ամբողջական հաղորդություն»,-հավելեց Հռոմի ֆրանցիսկոս Պապը:


Ամփոփելով` Հռոմի սրբազան քահայանապետը ուղերձ հղեց` թերությունները ծածկենք միասնական սիրով, որը փափկեցնում է սրտի փակությունը քրիստոնյաների:  Ոչ թե հաշիվները, այլ անձնուրաց սերը` նրա բանաձևմամբ` վճառականությամբ շարունակենք մեր ընթացքը, ավելին` վազենք դեպի մեր միջև ամբողջական հաղորդությունը:

«Ձեզ եմ թողնում իմ խաղությունը, ոչ ինչպես աշխարհն է տալիս, ես ձեզ եմ տալիս»,-ասաց նա:
Նա ևս նշեց, որ որքան զարհուելի են աշխարհի խաղաղության խոչընդոտները ու պատերազմների ողբերգական հետևանքները, հատկապես Միջին Արևելքում:


«Չեմ կարող չմտածել այն սոսկալի փորձություններին մասին, որոնց միջով անցել է ձեր ժողովուրդը, ընդամենը մեկ դար է անցել Մեծ եղեռնից, որը ձեզ պատուհասեց, այս սոսկալի և խելագար ջարդը, այս անարդարության ողբերգական խորհուրդը, որ ձեր ժողովուրդն իր մարմնի վրա կրեց, միշտ տպավորված է մնում հիշողության մեջ և այրում է սիրտը»,- 1915 թվականի Հայոց ցեղասպանությանն անդրադարձավ Հռոմի պապը, ինչն ընդունվեց բազմահազար հրապարակի ծափերով: 


«Ձեր տառապանքները մեզ են պատկանում», որոնք հիշելը ոչ միայն պատեհ է, այլև պարտականություն, որպեսզի աշխարհը երբեք չընկնի նման սխալների հորձանուտի մեջ:
Սա մղիչ ազդակ է դարձել տառապող ժողովուրդների վերածննդի: Աստված օրհնի ձեր ապագան և պարգևի, որ հայ և թուրք ժողովուրդների հաշտության ուղին կրկին հարթվի և խաղաղությունը տիրի Ղարաբաղում»,-ասաց Հռոմի  Պապը: 






19.55


Գարեգին Երկրորդը խոսեց նաև այն մասին, որ այսօր աշխարհում միլիոնավոր մարդիկ տուժում ու սպանվում են ահաբեկչական ու պատերազմական գործողություններից, և մարդկային անասելի տառապանքների են ենթարկվում աշխարհի տարբեր կրոնների ու դավանանքների պատկանող մանուկներ ու կանայք` աշխարհի տարբեր կողմերում:

«Այսօր էլ մեր ժողովուրդն ապրում է չհայտարարված պատերազմի դժվարին պայմաններում` թանկ գնով պաշտպանելով խաղաղությունը մեր երկրի սահմաններում, ԼՂ ժողովրդի` ազատ ապրելու իրավունքն իր բնօրրանում»,- ասաց Գարեգին Երկրորդը:

Նա հիշատակեց նաև ապրիլյան քառօրյա պատերազմը հրահրած Ադրբեջանի գործելաոճը, որի հետևանքով հրետակոծվեցին հայկական բնակավայրեր, զոհվեցին ու վիրավորվեցին հայ զինվորներ ու երեխաներ, խոշտանգվեցին խաղաղ, անզեն բնակիչներ:


«Մեր ժողովուրդը երախտապարտ է Ձերդ գերազանցությանը ու բոլոր նրանց, ովքեր պաշտպանում են արդարությունը և ակնկալում են, որ ժամանակակից Թուրքիան անսալով Ձեր և բազում պետությունների ու միջազգային կոչին` քաջություն դրսևորի` անսալու պատմությանը, վերացնի Հայաստանի անօրինական շրջափակումը»,- հավելեց Ամենայն Հայոց կաթողիկոսը:
Նա նշեց, որ խաղաղոթյունը չի կարող կենսագործվել առանց արդարության, իսկ մարդկային կյանքերը չեն կարող դառնալ շահարկման առարկա: 

 



19.39


Հնչեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի աղոթքն առ Աստված, ինչին հետևեց նրա ուղերձը:


«Երանի խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն: Ձերդ սրբություն, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության, սիրելի բարեպաշտ ժողովուրդ»,-ասաց Գարեգին Երկրորդը։


Ամենայն հայոց կաթողիկոսն ընդգծեց, որ այսօր բիբլիական Արարատի օրհնաբեր հայացքի ներքո համախմբվել ենք միասնական աղոթքի, «Նոյի երկրից»` հանուն աշխարհում խաղաղության ու մարդկության ապահով ու բարօր կյանքի:

 


19.33

Հռոմի սրբազան քահանայապետն ու Ամենայն հայոց կաթողիկոսը մոտեցան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ու Առաջին տիկնոջը` Ռիտա Սարգսյանին, ապա բարձրացան բեմահարթակ:

Կաթոլիկ եկեղեցու հոգևորականի ընթերցած ուղերձում կոչ արեց համերաշխ լինել միմյանց նկատմամբ, խոնարհ լինել:


«Դուք Ձեզ իմաստունի տեղ մի դրեք, մեկի չարի փոխարեն չար մի հատուցեք, ինքներդ վրեժխնդիր մի եղեք, սիրելիներս, որ Աստծո բարկությունը կատարի այն, որովհետև գրված է` իմն է վրեժխնդրությունը»:

   





19.21

Երկու հովվապետերը եկեղեցական թափորի ուղեկցությամբ շարժվեցին  հատուկ այս առիթով նախապատրաստված բեմահարթակ, որտեղ միասնական աղոթք են բարձրացնում աշխարհի խաղաղության համար:

 

Բեմահարթակի վրա բացված բաց խորանի արարողությանը մասնակիցներ են Հայաստանից և Սփյուռքից եկեղեցական դասի ներկայացուցիչներ: Այդ ընթացքում երկու եկեղեցիների հովվապետերն օրհնեցին են հավաքված ժողովրդին:

Հռոմի պապը Հանրապետության հրապարակ է եկել ուղիղ Գյումրիից, որտեղից օդանավը րոպեներ առաջ վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում:



 





 




 



17.16

Համերգից հետո սկսեցին ղողանջել Երևանի բոլոր եկեղեցիների զանգերը: Նույն պահին Հռոմի Ֆրանկիսկոս պապը մոտեցավ բեմահարթակին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղեկցությամբ:


Նրա գալուստը մարդիկ դիմավորեցին ծափահարություններով, ապա հավաքված բազմությունը սկսեց ծածանել Վատիկանի դրոշը, ինչպես նաև էջմիածնական խորհրդանիշներով՝ Մայր Աթոռի դրոշը:


Հռոմի պապի ուխտագնացությունը դեպի առաջին քրիստոնյա երկիր սևեռել է ողջ աշխարհի ուշադրությունը Հայաստանի վրա: Նաև այս պահին հայտնի է, որ լինելու է Մերձավոր Արևելքից ժամանած երեխաների օրհնության կարգ:

 


18.42

Մինչ հրավիրյալներ՝ հոգևոր ու աշխարհիկ դասը Հանրապետության հրապարակում իր տեղերն էր  զբաղեցնում, իսկ մարդիկ հավաքվում էին` աղոթքն ունկնդրելու, մոնիտորներից մեջբերումներ էին արվում  Հռոմի պապի՝ առաջին Քրիստոնեական երկիր այցելությունից, համերգով հանդես եկավ  Պետական երիտասարդական նվագախումբը:


Այս ընթացքում Հանրապետության հրապարակ ժամանեց Հանրապետության նախագահը` Առաջին տիկնոջ և տարբեր պաշտոնյաների ուղեկցությամբ: 

Քիչ անց Հռոմի պապի հանդիսապետությամբ Հանրապետության հրապարակում կմեկնարկի էկումենիկ արարողություն և Խաղաղության Աղոթք: 




















-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Հռոմի պապի հանդիսապետությամբ Հանրապետության հրապարակում մեկնարկում է էկումենիկ արարողություն և Խաղաղության Աղոթք: 

Հիշեցնենք, որ Ֆրանցիսկոս Պապն այսօր առավոտյան Գարեգին Բ-ի և ՀՀ նախագահի ուղեկցությամբ այցելել էր և Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ իր հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանությանը զոհ դարձած 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակին: 

Անմար կրակի մոտ Հռոմը պապը ծաղիկներ էր դրել և ապա տեղի էր ունեցել հատուկ՝ Բարեխոսական կարգի աղոթքի արարողությունը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի: 


Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հռոմի պապը, Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի և Նախագահ Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել էր Հիշողությունների պուրակ և օրհնեց իր անունով տնկած եղևնին:  

Ծիծեռնակաբերդից հետո Սրբազան քահանայապետը Վեհափառ կաթողիկոսի հետ ուղևորվել էր Գյումրի, որտեղ Վարդանանց հրապարակում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի աղոթակցությամբ պատարագ էր մատուցել լատինական ծեսով: 

Գյումրիում Հռոմի Պապը նաև այցելել է  Անարատ Հղիության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստան, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Յոթ Վերք Ս. Աստվածածին եկեղեցի և Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե Մայր Տաճար: