Երևանում աղջիկը 7-րդ հարկից ընկել է «սելֆի» անելու հետևանքով

10:34 • 26.06.16

Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի բակում գտնվող խանութներից մեկի տանիքին 7-րդ հարկից ընկած քաղաքացին վայր էր ընկել ոչ թե ինքնասպանություն գործելու նպատակով, այլ դժբախտ պատահարի հետևանքով` «սելֆի» անելու ժամանակ: Այս մասին Tert.am–ը տեղեկացավ բուժհաստատությունից, որտեղ հոսպիտալացվել է նշված քաղաքացին։


ԲԿ–ի նաև տեղեկացրին, որ աղջկա առողջական վիճակը կայուն ծանր է, ունի գիտակցություն,  իսկ հիմնական վնասվածքները  ծնոտի շրջանում են` կոտրվածքներ:

Հիշեցնենք, որ  հունիսի 25-ին, ժամը 17.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի բակում գտնվող խանութներից մեկի տանիքին քաղաքացի կա ընկած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ քաղաքացին ընկել է 7-րդ հարկի բնակարաններից մեկից:

 

 

 

 

Երևանում աղջիկը 7-րդ հարկից ընկել է «սելֆի» անելու հետևանքով