Ուսուցչուհին թույլ է տվել աշակերտներին նկարել իր զգեստի վրա (լուսանկարներ)
Շատ ուսուցիչներ ուրախությամբ չէին ընդունի իրենց հագուստին նկարելու առաջարկը։ Բայց տարրական դասարանների ուսուցչի Քրիս-Շեր Գասթլեբուրին բնավ դեմ չէ։ Նա խնդրել է իր աշակերտներին նկարել ճերմակ զգեստի վրա և ինչպես տեսնում եք՝ զգեստը կարծես արվեստի գործ լինի։
Օկլահոմայի դպրոցներից մեկի ուսուցչուհին որոշել է դպրոցի վերջին օրն ինչ-որ առանձնահատուկ բան անել աշակերտների համար։ Նա միավորել է զվարճանքն ու արվեստը և առաջարկել է երեխաներին նկարել իր ձյունաճերմակ զգեստի վրա։ Այդպես և երեխաները հիշարժան օր ունեցան իրենց ուսումնական տարվա վերջին օրից, և ուսուցչուհին հիշատակ պահեց իր աշակերտներից։













