Բրիտանիայում կանանց թույլատրել են պայքարել ռազմաճակատի առաջնագծում

23:46 • 08.07.16

Մեծ Բրիտանիայի կին զինծառայողներին այսուհետ թույլատրվում է մասնակցել հակառակորդների հետ շփման գծում մարտական առաջադրանքների իրականացմանը:

Ինչպես տեղեկացնում է BBC-ն` կանանց համար գործող արգելքի վերացման մասին երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է Վարշավայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում:

Քեմերոնի խոսքով` ինքը հետևել է բրիտանական բանակի գլխավոր հրամանատարության ղեկավար, գեներալ Նիկոլաս Քարթերի խորհուրդներին:

Մինչ այժմ գործող կանոնների համաձայն` բրիտանական բանակում ծառայություն անցնող կանայք կարող էին ծառայել մարտական ստորաբաժանումներում և մասնակցել մարտական գործողություններին, սակայն որոշակի սահմանափակումներով:

Կանադայում, ԱՄՆ-ում, Իսրայելում և Ավստրալիայում կանայք կարող են մարտական գործողությունների մասնակցել տղամարդկանց հետ հավասար:  Բրիտանիան համալրել է այդ երկրների շարքը: