Ավստրալիան հայտարարել է ՁԻԱՀ-ի համաճարակի նկատմամբ հաղթանակի մասին

19:28 • 11.07.16

ՁԻԱՀ-ի համաճարակն «այլևս Ավստրալիայի առողջապահության խնդիր չէ»: Այդ մասին ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատմել է Կիրբի համալսարանի ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրի ղեկավար Էնդրյու Գրալիչը, գրում է korrespondent.net-ը: 

«1990-ականների սկզբին ՁԻԱՀ-ից ամեն տարի մահանում էին հազարավոր ավստրալացիներ: Այսօր մենք անգամ նման վիճակագրություն չենք վարում: Մարդիկ վարակվում են ՁԻԱՀ-ով, անցնում են բուժման կուրսը և ազատվում ՁԻԱՀ-ից»,- ասել է նա: 

Նրա հետ համաձայնություն է հայտնել Փիթեր Դոերտիի ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Շերոն Լյուենը: «ՁԻԱՀ-ը վերածվել է մահվան դատավճռից խրոնիկ, բայց վերահսկվող հիվանդության»,- ասել է նա: 

Միևնույն ժամանակ նա նախազգուշացրել է, որ Ավստրալիայում շարունակում է սուր լինել ՄԻԱՎ–ով մարդկանց վարակվելու խնդիրը: Ամեն տարի գրանցվում է 1100-ից 1200 նման դեպք:

 

Քաղաքականություն

Ավստրալիան հայտարարել է ՁԻԱՀ-ի համաճարակի նկատմամբ հաղթանակի մասին