Ջոն Քերին չհայտարարված այցով ժամանել է Իրաք

19:12 • 11.07.16

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ուրբաթ օրը ժամանել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադ չհայտարարված այցով՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի վերաբերյալ երկրի ղեկավարության հետ բանակցությունների համար:

Այդ մասին հայտնել է France Presse գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբիին: 

Քերին այցի ընթացքում հանդիպելու է Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադի, արտգործնախարար Իբրահիմ ալ-Ջաաֆարիի և Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության վարչապետ Նեչիրվան Բարզանիի հետ: