Պորտուգալիայում ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել. 3 մարդ զոհվել է

18:52 • 11.07.16

Պորտուգալական Մոնտիժու ռազմաբազայում (Լիսաբոնի շրջան) թռիչք իրականացնելիս կործանվել է Hercules C-130 ռազմատրանսպորտային ինքնաթիռը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով պորտուգալական աղբյուրները: 

Պորտուգալական Lusa գործակալության տվյալներով՝ ինքնաթիռի կործանման հետևանքով 3 մարդ զոհվել է, ևս 4-ը` վիրավորվել: Օդանավում 7 մարդ է գտնվելիս եղել: Ինչպես հայտնել են բժշկական պատահարների ազգային ինստիտուտի աղբյուրները, ինքնաթիռը բռնկվել է թռիչքի պատրաստվելիս: 

Դեպքի վայր են ժամանել շտապ օգնության մոտորանավակը և հրշեջ ծառայությունները: Արտակարգ իրավիճակի պատճառները պարզվում են: