Շրի Լանկայում ձերբակալել են նախկին նախագահի որդուն` ֆինանսական խարդախության մեղադրանքով
Շրի Լանկայի ոստիկանությունը ձերբակալել է երկրի նախկին նախագահ Մահինդա Ռաջապակսայի ավագ որդուն` մայրաքաղաք Կոլոմբոյում բազմաբնակարան շենքի կառուցման նախագծի շրջանակներում միջոցներ յուրացնելու համար:
Ինչպես գրում է РИА Новости-ն` նախագծի բյուջեն կազմում է 650 մլն դոլար: Կասկածյալը, փաստաբանի խոսքով, դատարանի առաջ է կանգնել երկուշաբթի, որից հետո վերադարձել է կալանավայր, որտեղ ևս մեկ շաբաթ կմնա:
Ինքը Նամալա Ռաջապակսան հերքում է բոլոր մեղադրանքները: Նա հայտարարել է, որ կառավարությունն սկսել է հետապնդել իր քաղաքական հակառակորդներին:
Նախկինում ֆինանսական խարադախությունների մեղադրանքով Շրի Լանկայի ոստիկանությունը ձերբակալել է երկրի նախկին նագահի եղբորը: Նախկին նախագահի ընտանիքի մի քանի անդամների, ինչպես և իր նկատմամբ հետաքննություն է անցկացվում` ֆինանսական հանցագործությունների շրջանակներում:










