Սիրիական բանակը հետ է մղել գրոհայինների հարձակումը Հալեպի միջնաբերդի շրջանում

18:15 • 11.07.16

Սիրիական բանակը հետ է մղել Հալեպի միջնաբերդի շրջանում իր դիրքերի վրա գրոհայինների հարձակումը: Այդ մասին Sputnik գործակալությանը հայտնել է սիրիական բանակի ստորաբարաժանումներից մեկի հրամանատարը: 

«Սիրիական բանակի և գրոհայինների միջև բախումների արդյունքում ոչնչացվել և վիրավորվել են մի շարք գրոհայիններ»,- ասել է նա: 

Հայտնի է դարձել, որ բանակին հաջողվել է ոչնչացնել գրոհայինների հատուկ տեխնիկան, որի միջոցով նրանք փորձում էին իրենց կողմից գրավված Հալեպի թաղամասեր մատակարարման այլընտրանքային ճանապարհ բացել: