Հայաստան-Վրաստան սահմանագոտու երկրաշարժը Գյումրիում, Ստեփանավանում, Ալավերդիում 4-5 բալ ուժգնությամբ է զգացվել, Երևանում՝ 3 բալ

14:35 • 12.07.16

14։58

Հուլիսի 12-ին՝ ժամը 14։14-ին, (Գրինվիչի ժամանակով` 10.14) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.200 և արևելյան երկայնության 43.920 աշխարհագրական կոորդինատներով (Վրաստան-Հայաստան սահմանային գոտի Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Հայաստանի հյուսիսային հատվածում, Գյումրի, Ստեփանավան և Ալավերդի քաղաքներում՝ 4-5 բալ, Երևանում՝ 3 բալ ուժգնությամբ:

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական կենտրոնից հաստատում են, որ ՀՀ-ում քիչ առաջ երկրաշարժ է գրանցվել:

 

Քիչ առաջ՝ ժամը 14.14-ին, 4.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանամերձ գոտում` էպիկենտրոնը Վրաստանի տարածքում: 

Հիշեցնենք, որ   քիչ առաջ շատերը ցնցումներ են զգացել և միմյանց այս մասին սոցիալական ցանցերում հարցնում էին: