Զինակոչիկը հրաժարվել է վերցնել ծանուցագիրը. պայքարելու է զինկոմի որոշման դեմ (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատը որոշել է զինվորական գրքույկը տալու փոխարեն հուլիսի 15-ին բանակ զորակոչել ինսեկտային ալերգիա ունեցող և նույն հիմքով արդեն 3 անգամ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստացած Հովհաննես Մինասյանին, սակայն զորակոչիկը հրաժարվել է վերցնել ծանուցագիրը։ Նա գիտակցում է նշանակված օրը զինվորական կոմիսարիատ չներկայանալու բոլոր հետևանքները, բայց նշում է, որ մինչև վերջ պայքարելու է որոշման դեմ։
Նշենք, որ ինսեկտային ալերգիան առաջանում է միջատի խայթոցից և անմիջապես առաջին օգնություն ցույց չտալու դեպքում ալերգիան կարող է մահվան պատճառ դառնալ։
«Ես ֆիզիկապես առողջ եմ, բայց միջատը խայթելիս դա չի հարցնում։ Ինձ էլ հաճելի չէ, որ մեղու եմ տեսնում, փախչում եմ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Մինասյանը։
Զինակոչիկի հայրը՝ Մնացական Մինասյանը, նամակ է ուղարկել ՀՀ Նախագահին և ՊՆ նախարարին։ Հույս ունի, որ խնդիրն օրենքի շրջանակներում կլուծվի։
Մանրամասները՝ տեսանյութում։










