Ոչ մի բան չի մնացել, 100%-անոց վնաս է. Աղավնատուն գյուղում մինչ օրս նման չափի կարկուտ չէին տեսել (տեսանյութ)
Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում օրեր առաջ տեղացած աննախադեպ մեծության կարկուտն ամբողջությամբ վնասել է գյուղի բնակիչ Անդրանիկ Ավագյանի ձմերուկի ու խաղողի այգիները։
Նա հույս ունի, որ կառավարության միջամտությամբ գոնե ժամանակավորապես կկասեցվի բանկերի կողմից իրենց տրամադրված վարկերի մարման ժամկետը։
«Ոչ մի բան չի մնացել, որ գոնե մտածեինք՝ խաղողը կծախենք, վարկը կմարենք։ 100 տոկոսանոց վնաս է»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց կարկուտից մեծ վնաս կրած Անդրանիկ Ավագյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։










