Չինաստանում թույլ չեն տվել բզեզի նոր տեսակն անվանակոչել երկրի ղեկավարի պատվին

15:01 • 12.07.16

Չինացի գիտնական-միջատաբան Վան Չենբինը հայտնաբերել է նախքան այս բնությանն անհայտ բզեզի ենթատեսակ ու որոշել է այն անվանակոչել երկրի ղեկավար Սի Ձինփինի պատվին:

 

Ինչպես նշում է The Guardian-ը, երկրի իշխանությունները թույլ չեն տվել գիտնականին ղեկավարի անունով կոչել XII Rhyzodiastes ենթատեսակի բզեզը` դա վիրավորական համարելով Ձինփինի համար:

 

Մինչդեռ միջատաբանի կարծիքով՝ բզեզին շատ կսազի Սի Ձինփին անունը, քանի որ ինչպես և երկրի ղեկավարը՝ «այն արտաքնապես հաճելի տեսք ունի»:

 

«Բզեզը սնվում է փտած փայտով, ինչպես որ մեր առաջնորդն է իր քաղաքական ճանապարհին խժռում կաշառակեր չինովնիկներին` Չինաստանը տանելով դեպի պայծառ ապագա, որտեղ կոռուպցիան տեղ չունի: Բացի այդ, XII Rhyzodiastes-ը բնության մեջ շատ հազվագյուտ հանդիպող տեսակ է: Նույնը կարելի է ասել նաև Սի Ձինփինի մասին, ով այնպիսի մարդ է ու քաղաքական գործիչ, որի նմանը կարելի է հանդիպել միայն 100 տարին մեկ»,- նշվում է գիտնականի նախապատրաստած զեկույցում:

 

Այնուհանդերձ` Չինաստանի իշխանությունները համոզիչ չեն համարել փաստարկներն ու արգելել են գիտնականին բզեզի անվանակոչման հարցում օգտագործել ղեկավարի անունը:

 

Քաղաքականություն

Չինաստանում թույլ չեն տվել բզեզի նոր տեսակն անվանակոչել երկրի ղեկավարի պատվին