Իսպանացի զբոսաշրջիկին կարտաքսեն Մյանմայից՝ Բուդդայի պատկերով դաջվածքի համար
Մյանմայի իշխանությունները պատրաստվում են արտաքսել իսպանացի մի զբոսաշրջիկի, ով ոտքի վրա Բուդդայի պատկերով դաջվածք է արել ու այն ի ցույց դրել հանրությանը:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, շորտեր հագած իսպանացու ոտքի դաջվածքն առաջինը նկատել են Բագան քաղաքի տաճարների վանականները, ովքեր, Բուդդայի պատկերով դաջվածքը համարելով վիրավորական, ահազանգել են ոստիկանություն:
«Մենք նրան կարտաքսենք երկրից, քանի որ նա խախտել է զբոսաշրջության վերաբերյալ Մյանմայի կանոնները»,-նշել է ոստիկաններից մեկը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Մյանմայում, որտեղ բնակչության ճնշող մեծամասնությունը բուդդիզմի հետևորդ է, արգելված է Բուդդայի պատկերի օգտագործումը զվարճանքի կամ գովազդային նպատակներով:










