Բունդեսթագը պետք է հնարավորություն ունենա այցելել զինվորականներին արտասահմանում. Մերկել
Բունդեսթագի անդամները պետք է հնարավորություն ունենա այցելել գերմանացի զինծառայողներին Գերմանիայի սահմաններից դուրս, այդ թեմայով Թուրքիայի հետ բանակցությունները կշարունակվեն: Այդ մասին Բեռլինում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, գրում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ թուրքական կողմը հրաժարվում է համաձայնեցնել գերմանական պատվիրակության այցը ավիաբազա, այցը պետք է կայանար հուլիսի սկզբին: Գերմանիայի պատգամավորներին ավիաբազա նույնպես թույլ չեն տալիս մտնել:
Գերմանիայի խորհրդարանի նախագահ Նորբերտ Լամերտը հայտարարել է, որ եթե Թուրքիան թույլ չտա գերմանացի պատգամավորներին այցելել զինծառայողներին Ինջիրլիկ ավիաբազայում, Գերմանիան կարող է հետ կանչել երկրից իր զինված ուժերը:










