Չինաստանի ազգային պարկերից մեկում երկու ժայռերի արանքում կառուցված ապակյա կամուրջ է բացվել (լուսանկարներ)
Չինաստանի Հունան նահանգում գտնվող Wanfo Mountain ազգային պարկում ապակյա կամուրջ է բացվել, հաղորդում է The Daily Mail-ը՝ հղում անելով չինական People's Daily Online կայքին։
Նշվում է, որ մոտ 50 մետր երկարությամբ և գետնից մոտ 600 մետր բարձրության վրա գտնվող ապակյա կամուրջն ընկած է երկու ժայռերի արանքում։ Սպասվում է, որ նոր կամուրջը զգալիորեն կավելացնի ազգային պարկի այցելուների թիվը։
Աղբյուրը մանրամասնում է, որ ավելի վաղ ապակյա կամրջի տեղում իրենից վտանգ ներկայացնող փայտյա կամուրջ է եղել, որը 11 ինժեներներ գերժամանակակից ապակյա կառույցով են փոխարինել։
















