Քեմերոնը լրագրողների առաջ ելույթից հետո քթի տակ երգել է (տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը լրագրողներին ասել է, որ հուլիսի 13-ին կլքի պաշտոնը, սակայն լրագրողներից հեռանալու ժամանակ երգել է քթի տակ՝ մոռանալով, որ բարձրախոսը դեռ անջատված չէ։ Տեսանյութը հայտնվել է BBC News-ի YouTube ալիքում։
Կառավարության ղեկավարը լրագրողներին հայտնել է, որ հուլիսի 13-ին ելույթ է ունենալու Համայնքների պալատում, ինչից հետո հրաժարական ներկայացնելու համար գնալու է Բուքինգհեմյան պալատ։










