Ավստրալիայում բացօթյա շոուի ժամանակ հսկայական արծիվը հարձակվել է տղա երեխայի վրա (լուսանկարներ)

16:40 • 12.07.16

Ավստրալիայի կենտրոնական հատվածում գտնվող Alice Springs Desert Park-ում թռչունների մասնակցությամբ բացօթյա շոուի ժամանակ հսկայական արծիվը հարձակվել է 6-8 տարեկան տղա երեխայի վրա` փորձելով նրան փախցնել:

 

Ինչպես նշում է bbc.com-ը, տեղի ունեցածն ահաբեկել է ոչ միայն տղային, այլև` մյուս ներկաներին, որոնց մի մասի պատմելով` թռչունն այնպես է հարձակվել երեխայի վրա, կարծես նա արծվի համար մանր կենդանի լիներ:

 

Ականատեսները նշել են, որ արծիվը հարձակվել է փոքրիկի վրա ու, ճանկերը մխրճելով նրա վերնահագուստի մեջ, փորձել է նրան իր հետ վեր բարձրացնել:

 

Բարեբախտաբար, տղային հաջողվել է խուսափել արծվի ահեղ ճանկերից: Նշվում է, որ թռչունը ժամանակավորապես չի մասնակցի այգու բացօթյա շոուներին: