Էկվադորը տասնյակ կուբացի ներգաղթյալների է արտաքսել
Կուբացի 46 ներգաղթյալներ արտաքսվել են Էկվադորի իշխանությունների կողմից 3 շաբաթ Կիտո քաղաքում մնալուց հետո, որտեղ նրանք օգնություն էին պահանջում ԱՄՆ հասնելու համար, գրում է РИА Новости-ն:
Էկվադորի ՆԳՆ հաղորդմամբ՝ ընդհանուր արտաքսվել է 31 տղամարդ և 15 կին, ովքեր չեն ստացել օրինական միգրացիոն կարգավիճակ: Ավելի վաղ էկվադորյան իշխանություններն արտաքսել էին ևս 29 կուբացու:
Կուբայի քաղաքացիները տարբեր ուղիներ են փնտրում` փորձելով հասնել ԱՄՆ, և հաճախ դրա համար հսկայական ճանապարհ են անցնում: Նախագահ Ռաֆայել Կորեայի իշխանության գալուց հետո շատ կուբացիներ սկսել են փորձել ԱՄՆ հասնել` սկսելով հենց Էկվադորից, ընդ որում, նրանց չի վախեցնում երկար ճանապարհը Կոլումբիայի և Կենտրոնական Ամերիկայի երկրների միջով:










