Իսրայելում պաղեստինցիների հարձակման զոհերը 1 մլրդ դոլարի հայց են ներկայացրել Facebook-ի դեմ

01:33 • 12.07.16


Իսրայելում պաղեստինցիների հարձակումների ամերիկյան և իսրայելական տուժողները 1 մլրդ դոլարի հայց են ներկայացրել Facebook-ի դեմ, քանի որ համարում են, որ սոցիալական ցանցը ծառայում է որպես պլատֆորմ բռնության կոչ անող գրոհայինների համար, հաղորդում է AP գործակալությունը՝ հղում անելով փաստաբանին:

Իսրայելական իրավապաշտպան Շուրատ Հադին կազմակերպությունը Նյու-Յորքի դաշնային դատարանում հայց է ներկայացրել, նշելով, որ Facebook-ը խախտում է ԱՄՆ-ի հակաահաբեկչական օրենքը: Գործակալությունը նշում է, որ սոցիալական կայքով  գրոհայիններն իրականացնում են ահաբեկիչների խորհրդատվությունը և ֆինանսավորում են ստանում ՝ ահ ու սարսափ սերմանելով:

Հայց ներկայացրած հինգ ընտանիքիները վերջին երկու տարվա ընթացքում այդ հարձակումների հետևանքով կորցրել են իրենց հարազատներին: Նրանցից չորսն ունեցել են իսրայելաամերիկյան կրկնակի քաղաքացիություն, ևս մեկը եղել է ԱՄՆ-ից ժամանած զբոսաշրջիկ, հաղորդում է գործակալությունը: