Իտալիայի հարավում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի
Իտալիայի հարավում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 20-ի: Այդ մասին հայտնել է Ապուլիա շրջանի իշխանությունների ներկայացուցիչը, գրում է РИА Новости-ն:
«Զոհերի թիվն առնվազն 20 է»,- ասել է նա:
Երկու ուղևորատար գնացքները բախվել են Բարի նահանգում՝ Անդրիա և Կորատո բնակավայրերի միջև։ Երեք վագոն ամբողջությամբ ավերվել է:
Արտակարգ դրության վայրում աշխատում են բժիշկները, հրշեջները և փրկարարական ծառայությունները: Փրկարարական գործողություններին անձամբ հետևում է Ապուլիայի ղեկավար Միկելե Էմիլիանոն:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Իտալիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի:










