Շոգի պատճառով Ճապոնիայում ութ մարդ է մահացել
Ճապոնիայում մեկ շաբաթվա ընթացքում ջերմային հարվածի պատճառով ութ մարդ մահացել, ավելի քան 4,7 հազարը հոսպիտալացվել է, հաղորդում է երկրի Ներքին գործերի նախարարությունը:
Ինչպես հաղորդում է Կիոդո գործակալությունը՝ հուլիսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում երկրի հոսպիտալներ է տարվել 4659 մարդ, ինչը 1.6 անգամ ավելի շատ է, քան մեկ շաբաթ առաջ:
Ըստ NHK հեռուստաալիքի՝ ամենից շոգ եղել է Իբարակի պրեֆեկտուրայում, որտեղ օդի ջերմաստիճանը հասել է 38.3 աստիճանի:










