Միչիգանի նահանգի դատարանում կրակոցներ են հնչել. կան զոհեր
Շրջանի շերիֆ Բերրիեն Փոլ Բեյլը հայտարարել է, որ Միչիգանի դատարանի դահլիճում կրակոցների հեղինակը կալանավոր է եղել, որը ոստիկաններից մեկի ձեռքից խլել է ատրճանակն ու կրակել երկու այլ ոստիկանների, հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ վիրավորվել են նաև շերիֆի օգնականը և մեկ քաղաքացիական անձ: Երկու վիրավորները գտնվում են հիվանդանոցում: Սակայն Բեյլը չի հաղորդել նրանց առողջական վիճակի մասին:
Նահանգի ղեկավար Ռիք Սնայդերը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ ոստիկանությունն իրավիճակը վերցրել է իր ձեռքերը, դեպքի առթիվ հետքննություն է սկսվել:










