Ռուսաստանի նախագահ կարող է և կին դառնալ. Պեսկով
Ռուսաստանի նախագահ կարող է և կին դառնալ: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է lenta.ru-ն:
«Լիովին հնարավոր է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին:
Նա ընդգծել է, որ հարկավոր է առաջին հերթին ելնել գործող օրենսդրությունից: «Մեզ մոտ Սահմանադրությունում գրված է, թե ով կարող է դառնալ նախագահ: Որևէ գենդերային տարբերություն բացակայում է»,- հայտարարել է Պեսկովը:
Նա նաև հստակեցրել է, որ կանայք բազմաթիվ պաշտոններ են զբաղեցնում գործադիր իշխանությունում, այդ թվում՝ կառավարությունում: «Նրանք աշխատում են նաև խորհրդարանում»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը:










