Աբովյանում քաղաքացին իր տանը հայտնաբերել է գողերի, որոնցից մեկը դանակահարել է նրան. Shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում կրծքավանդակի և որովայնի շրջանում սուր կտրող ծակած առարկայի հետևանքով ստացած վնասվածքներով Աբովյանի հիվանդանոց է տեղափոխվել 7-րդ միկրոշրջանի բնակիչ Արմեն Հակոբյանը:
Մինչ բժիշկները կհետազոտեին վիրավորին, ոստիկանության Աբովյանի բաժնում օպերատիվ տեղեկություն են ստանում, որ նրանց տանը ավազակային հարձակում է տեղի ունենում: Ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը՝ Աբովյանի ոստիկանապետ Վարդան Վարդանյանի, և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում ժամանում են հանցագործության վայր և տեղում վնասազերծում Ա. Հակոբյանին դանակահարած կասկածյալին։
Կայքի տեղեկություններով, Ճամբարակ քաղաքի բնակիչ, 30-ամյա Արա Ասատրյանն է, ով տեղափոխվել է ոստիկանության Աբովյանի բաժին:










