Շվեյցարիայում օգոստոսի 1-ին առաջին անգամ կկատարեն երկրի նոր օրհներգը (տեսանյութ)

16:30 • 12.07.16

Շվեյցարիայում օգոստոսի 1-ին առաջին անգամ կկատարեն «Սպիտակ խաչ կարմիր ֆոնին» վերնագրով նոր օրհներգը, հաղորդում է Наша Газета-ն։

 

Նշվում է, որ նոր տեքստի հեղինակն է դարձել Ցյուրիխի 62-ամյա բնակիչ Վերներ Վիդմերը։ Օրհներգն արդեն թարգմանվել է ֆրանսերեն, իտալերեն և այլ լեզուներով։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ նոր օրհներգի տեքստի համար մրցույթ է կազմակերպվել, որի ընթացքում 208 առաջարկ է ստացվել։ Մրցույթի եզրափակիչ փուլ են անցել երեք մասնակից, իսկ հաղթողի անունը հայտարարվել է 2015 թվականի հունիսի 5-ին։