ԱՄՆ Բալտիմոր քաղաքում անհայտ անձը կրակ է բացել ցուցարարների ուղղությամբ

09:46 • 12.07.16

Անհայտ հանցագործը կրակ է բացել ԱՄՆ Բալտիմոր քաղաքում ընթացող ցույցի ժամանակ, որը եղել է ընդդեմ փողոցային բռնության: Միջադեպի հետևանքով տուժել է առնվազն 4 կին և մեկ տղամարդ, հայտնել է քաղաքի ոստիկանության վարչությունը:

 

Համաձայն տեղեկությունների` խոսքը կյանքին սպառնալիք չներկայացնող վնասվածքների մասին է:



Ցույցին մասնակցել է մոտ 20-30 մարդ, նշել են Բալտիմորի իրավապահները: Քաղաքը գտնվում է ԱՄՆ-ի մայրաքաղաքից մոտ 1 ժամ հեռավորության վրա:



«Ո՛չ դրդապատճառները, ո՛չ կասկածյալները դեռ պարզված չեն»,- հայտնել են ոստիկանությունում:



Ցույցը կայացել է Բալտիմորում 24-ամյա սևամորթ բնակչի սպանությունից հետո: Այն կազմակերպել էին սպանվածի հարազատները և մտերիմները, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը: