Վենեսուելայի հյուսիս-արևելքում գտվող հիվանդանոցում ինֆեկցիայի հետևանքով 11 նորածին է մահացել

06:15 • 12.07.16

Վերջին երեք օրվա ընթացքում Վենեսուելայի Մատուրին քաղաքի հիվանդանոցում ամենաքիչը 11 նորածին է մահացել:Այդ մասին հաղորդել է Globovisión հեռուստաալիքը, որը խոսել է երեխաների մայրերի ու հարազատների հետ: Նրանք համարում են, որ նորածինների մահվան պատճառը բակտերիալ ինֆեկցիան է եղել: Այդ հիվանդանոցում աշխատող բժիշկներն ու բուժքույրերը ոչ մի կերպ չեն մեկնաբանում իրավիճակը:

Առողջապահության տարածաշրջանային վարչության ղեկավար Ավրորա Նավասը հայտարարել է, որ ներկա դրությամբ տեղեկություններ չունի հիվանդանոցում բակտերիալ ինֆեկցիայի առկայության մասին, բայց հրահանգել է համապատասխան ստուգումներ անցկացնել: