Մեքսիկայում Զիկա վիրուսով վարակվելու ավելի քան 100 նոր դեպք է գրանցվել

09:30 • 12.07.16

Մեքսիկացի մասնագետները վերջին շաբաթվա ընթացքում Զիկա վիրուսով վարակվելու ավելի քան 100 նոր դեպք են գրանցել: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը:

 

Առավել մեծ թվով հիվանդներ ապրում են հարավային Չյապաս և Օախակա նահանգներում` 297 և 204 մարդ համապատասխանաբար, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:



Հայտնի է, որ հիվանդությունն ախտորոշվել է ընդհանուր առմամբ 365 հղի կնոջ մոտ: Այնուամենայնիվ, նրանց կամ նրանց երեխաների մոտ գրանցված որևէ պաթոլոգիայի մասին տեղեկություն չկա: Վարակվածների մի մասն արդեն առողջ երեխաներ են լույս աշխարհ բերել: Նրանք բոլորը կգտնվեն հատուկ հսկողության տակ մինչև 2 տարեկան հասակը:



Մեքսիկայի իշխանությունները կոչ են արել խուսափել միջատներից, ինչպես նաև ոչնչացնել դրանց տարածման վայրերը: Մասնագետները կարծում են, որ Զիկա վիրուսի պատվաստուկին պետք չէ սպասել առաջիկա 3 տարիների ընթացքում: