Դևիդ Քեմերոնը պաշտոնից հեռանալուց առաջ խորհուրդ է տվել Թերեզա Մեյին

16:45 • 13.07.16

Պաշտոնից հեռացող Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խորհրդարանում ելույթի ժամանակ երկրի հաջորդ վարչապետ Թերեզա Մեյին խորհուրդ է տվել հնարավորինս մոտ լինել Եվրամիության հետ, հաղորդում է Reuters-ը։

 

«Թերեզա Մեյին, ով հիանալի բանակցող է, խորհուրդ եմ տալիս փորձել հնարավորինս մոտ լինել Եվրամիության հետ՝ առևտրի, համագործակցության ու անվտանգության օգտից ելնելով»,- ասել է նա։

 

Նա ընդգծել է, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը լավ կլինի թե՛ Մեծ Բրիտանիայի և թե՛ Շոտլանդիայի համար։

 

Նշենք, որ հուլիսի 13-ի երեկոյան Քեմերոնը պլանավորում է հրաժարական տալ և լքել Բրիտանիայի վարչապետի նստավայրը։ Երկրի նոր վարչապետ է դառնալու ՆԳ նախարար Թերեզա Մեյը, ով հայտնել է, որ ամեն ինչ անելու է «Բրեքզիթը» երկրի համար օգտակար դարձնելու համար։