Չինաստանի լողափերում հանգստացողները կանաչ ջրիմուռներն օգտագործում են որպես արևից պաշտպանվելու միջոց (լուսանկարներ)
Չինաստանի Ցինդաո քաղաքի լողափերում Ulva Prolifera կոչվող ջրիմուռներն այնքան արագ են աճում, որ սկսել են ջրի մակերես դուրս գալ, ավելին՝ լողափնյա տարածքները ծածկել, հաղորդում է The Daily Mail-ը՝ հղում անելով չինական Xinhua News Agency գործակալությանը։
Նշվում է, որ հանգստացողներն իրավիճակին լավատեսորեն են մոտենում և ջրիմուռներն օգտագործում են որպես արևից պաշտպանվելու միջոց՝ դրանք քսուկի փոխարեն դեմքի ու մարմնի վրա տարածելով։
Չինական աղբյուրը մանրամասնում է, որ չնայած ջրիմուռների անհավանական մեծ զանգվածները բնակչությանը չեն անհանգստացնում՝ առողջապահության ոլորտի աշխատակիցներն ավտոբեռնիչների օգնությամբ հեռացնում են դրանք։




















