ԱՄՆ-ի փոխնախագահ կարող է դառնալ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի նախկին գլխավոր հրամանատարը

09:08 • 13.07.16

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնն ընտրվելու դեպքում կարող է փոխնախագահի պաշտոնում նշանակել Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի նախկին գերագույն գլխավոր հրամանատար, ծովակալ Ջեյմս Ստավրիդիսին:

 

Ինչպես նշում է ria.ru-ն, հավանական թեկնածուն 61 տարեկան է և Մասաչուսեթս նահանգում Տաֆթս համալսարանին կից Ֆլետչերի անվան դիվանագիտության և իրավունքի դպրոցի դեկանն է:

 

Մինչդեռ ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնը Ստավրիդիսը զբաղեցրել է 2009-2013թթ. ընթացքում, երբ Քլինթոնն ԱՄՆ-ի պետքարտուղարն էր:

 

Ենթադրվում է, որ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի փոխնախագահի թեկնածուի անունը կհայտարարվի առաջիկա օրերին:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Ստավրիդիսը «խելացի ուժի» կիրառման, ինչպես նաև անվտանգության ոլորտում միջազգային և պետական համագործակցության կողմնակից է:

 

Հավելենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 8-ին: